III և II կարգի որակավորման մրցաշարեր:
2025-10-28Ս/թ. նոյեմբերի 10-ից 17-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է III և II կարգի որակավորման մրցաշարեր:
Մրցաշարերի օրեր / ժամեր
10 նոյեմբերի - 1 տուր 15:30
11 նոյեմբերի - 2 տուր 15:30
12 նոյեմբերի - 3 տուր 15:30
13 նոյեմբերի - 4 տուր 15:30
14 նոյեմբերի - 5 տուր 15:30
15 նոյեմբերի - 6 տուր 11:00
15 նոյեմբերի - 7 տուր 15:00
16 նոյեմբերի - 8 տուր 15:30
17 նոյեմբերի - 9 տուր 15:30 /2-րդ կարգի մրցաշարի վերջին տուր/
Մուտքավճարը 3000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ III և II կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև նոյեմբերի 7-ը, 18:00-ն:
Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել
ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸԲանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: