Registration

<<ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ>> ԳԱՎԱԹ

2025-01-23

Ս/թ. հունվարի 28-ից փետրվարի 2-ը Գլոբալ Բրիջ կրթահամալիրը Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է «Գլոբալ Բրիջ» գավաթը:

Մրցաշարերի օրեր / ժամեր        

28 հունվարի – 1 տուր 10:00

28 հունվարի – 2 տուր 13:00

29 հունվարի – 3 տուր 17:30

30 հունվարի – 4 տուր 17:30

31 հունվարի – 5 տուր 17:30

01 փետրվարի – 6 տուր 10:00

01 փետրվարի – 7 տուր 13:00

02 փետրվարի – 8 տուր 10:00

02 փետրվարի – 9 տուր 13:00

Մասնակիցներ

Մրցաշարին կարող են մասնակցել չորրորդ, երրորդ և երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:

Մասնակիցների քանակը սահմանափակ է։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Մրցաշարում մասնակիցները կարող են լրացնել որակավորման կարգեր։

Ժամակարգ

1 ժամ ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մուտքավճարը 3000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:   

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունվարի 27-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:

Հեռախոսահամար՝ 010-448479, 043-448473։

Գրանցումը հաստատվում է վճարումը կատարելուց հետո։




Developed by LAB64 LLC