Registration

4th Category Qualification Tournament

2024-08-28

Ս/թ. սեպտեմբերի 20-ից 28-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:

IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ. մասնակիցներ (2016թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:

Մրցաշարերի օրեր / ժամեր             

20 սեպտեմբերի – 1 տուր 15:30
21 սեպտեմբերի – 2 տուր 12:00                                
23 սեպտեմբերի – 3 տուր 15:30                                
24 սեպտեմբերի – 4 տուր 15:30                                
25 սեպտեմբերի – 5 տուր 15:30
26 սեպտեմբերի – 6 տուր 15:30                    
27 սեպտեմբերի – 7 տուր 15:30
28 սեպտեմբերի – 8 տուր 12:00
Մուտքավճարը 2000 դրամ է:                                                                                                                                       Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև սեպտեմբերի 18-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

 

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:




Developed by LAB64 LLC