Registration

Մեկնարկեց շախմատի ամառային ճամբարը

2024-07-06

Հուլիսի 3-ին մեկնարկեց երկար սպասված շախմատի ամառային ճամբարը Ստեփանավանի <<Սոճուտ>> հանգստյան տանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու հանրահայտ միջազգային գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանի, , Հայաստանի շախմատի ակադեմիայի ավագ մարզիչ ՄԳ Տիգրան Հարությունյանի, ՄԳ Արթուր Չիբուխչյանի, Հայաստանի հավաքականի անդամներ ՄԳ Հայկ Մարտիրոսյանի, ՄԳ Շանթ Սարգսյանի, ՄԳ Արամ Հակոբյանի, , ՀՀ վաստակավոր մարզիչ Վահագն Խաչատրյանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչ Տիգրան Ազարյանի հետ:

Անվանի գրոսմայստերների կողմից անցկացվող դասընթացներից և համաժամանակյա խաղերից բացի, մասնակիցների օրերը հագեցած են հետաքրքիր միջոցառումներով, ինտելեկտուալ և սպորտային խաղերով:




Developed by LAB64 LLC