Registration

Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային մրցաշար

2024-06-21

    Ս.թ. հուլիսի 2-ին, ժամը 10:30-ին Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբի» հետ միասին կազմակերպում են շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին, որը տեղի կունենա Հայաստանի շախմատի ակադեմիայում (ք. Երևան, Շևչենկո 34):

Մասնակիցներ

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երրորդ շախմատային կարգ ունեցողները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Ժամակարգ

3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը կորոշվեն ըստ՝

ա) հատված Բուխհոլցի (-1) գործակցի,

բ) անձնական հանդիպման արդյունքի (գործում է միայն այն դեպքում, երբ հավասար միավորներ վաստակած բոլոր մասնակիցները խաղացել են միմյանց դեմ)

գ) սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի,

դ) հաղթանակների առավելագույն քանակի:

Մրցանակային ֆոնդ

Մրցանակային ֆոնդը՝ մուտքավճարների 60%-ը:

 

Մրցանակներ

I

II

III

IV

V

Հիմնական

 

 

 

 

 

 

Հատուկ մրցանակներ

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի

Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:

 

Մուտքավճար

 

Կոչում/գործակից

Մուտքավճար

ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ

Անվճար

2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ

2 500 ՀՀ դրամ

I և II, III կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ

3 000 ՀՀ դրամ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հուլիսի 1-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:

 

Հասցե՝       Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ

Էլ. հասցե՝   chessacademyarm@gmail.com

Հեռ.՝ +374 10 44 84 79

Բջջ.՝ +374 77 44 84 73

 




Developed by LAB64 LLC