Գրանցում

«Սևանա լիճ-2016» միջազգային մրցաշար

2016-07-08

10-րդ տարին անընդմեջ Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Սևանա լիճ 2016» շախմատի միջազգային մրցաշարը, որը կընթանա ս.թ. հուլիսի 17-ից 27-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Այն ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է (միջին վարկանիշը` 2628.6), որին մասնակցում են 10 շախմատիստներ Հայաստանից և արտերկրից: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 16:00-ին Մարտունի քաղաքի Մշակույթի պալատում: Խաղերը կընթանան յուրաքանչյուր օր` ժամը 15:00-ին: Խաղերի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել մրցաշարի պաշտոնական կայքէջում` www.sevan.chessacademy.amՄրցաշարը խոստանում է լինել դիտարժան և հետաքրքիր, քանզի պայքարի մեջ են մտնելու ուժեղագույն պատանի շախմատիստներ և մրցաշարի նախորդ տարիների հաղթողները:

 

N Անուն, ազգանուն Կոչում Երկիր Վրկ. Ծննդ. տարեթիվ
1 Յան Քշիշտոֆ Դուդա ՄԳ Լեհաստան 2671 1998
2 Վիդիթ Սանտոշ Գուջրաթի ՄԳ Հնդկաստան 2658 1994
3 Վլադիսլավ Արտեմև ՄԳ Ռուսաստան 2653 1998
4 Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Հայաստան 2640 1991
5 Դավիդ Անտոն Գուիջարո ՄԳ Իսպանիա 2627 1995
6 Վլադիմիր Օնիշչուկ ՄԳ Ուկրաինա 2615 1991
7 Արման Փաշիկյան ՄԳ Հայաստան 2615 1987
8 Հովհաննես Գաբուզյան ՄԳ Հայաստան 2607 1995
9 Սամվել Տեր-Սահակյան ՄԳ Հայաստան 2605 1993
10 Սամուել Սևյան ՄԳ ԱՄՆ 2595 2000



Developed by LAB64 LLC