Նորություններ
2026-01-19 Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը ավարտված է
Հունվարի 18-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը։
Էդուարդ Մնացականյանը երկար տարիներ եղել է շախմատային աշխարհի նշանավոր գործիչներից և Հայաստանի շախմատի ակադեմիայի պատվավոր մարզիչներից մեկը։
Այս մրցաշարով մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրա կյանքին և շախմատում ունեցած մեծ ներդրմանը։
... Ավելին
2026-01-17 Ավարտին մոտեցավ տարվա խոշորագույն մրցաշարը
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը։
ՀՀ տարբեր մարզերից 630 պատանի շախմատիստներ 9 օր շարունակ պայքարեցին առաջին հորիզոնականների համար:
Հունվարի 16-ին տեղի ունեցավ մրցաշարերի փակման արարողությունը։
Մրցանակները շնորհեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ ՄԳ Սմբատ Լպուտյանը և Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ ՄԳ Շանթ Սարգսյանը։
Ա... Ավելին
2026-01-16 Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով 16-րդ հուշամրցաշարը
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով 16-րդ հուշամրցաշարը։
Ինը լարված և անակնկալներով լի խաղափուլերից հետո պարզ դարձան մրցաշարի հաղթողները։
Միջազգային գրոսմայստերի նորմայով մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթող ճանաչվեց ՄՎ Աարյան Վարշնեյը, ով մրցաշարի ընթացքում լրացրեց նաև իր գրոսմայստերի վերջին նորման... Ավելին
2026-01-16 ՀԲԸՄ Հայաստանյան մասնաճյուղի նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
Հունվարի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վասկեն Յակուբյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին, որի շրջանակում անցկացվում են 630 մասնակից ունեցող մանկապատանեկան մրցաշարը և Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Մոլդովայից ժամանած մասնակիցներով միջազգային գրոսմայս... Ավելին
2026-01-14 Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին։
Այցի ընթացքում ներկա էին նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ ՄԳ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը և խորհրդի անդամ... Ավելին
2026-01-10 IV կարգի որակավորման մրցաշար
Ս/թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:
IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ. մասնակիցներ (2018թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
Մուտքավճարը 3000 դրամ է:
Մրցաշարերի օրեր / ժամեր ... Ավելին
2026-01-10 Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար
Ս/թ. հունվարի 18-ին, ժամը 11:30-ին Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ, կազմակերպում է Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների... Ավելին
2026-01-10 Անդրանիկ Մարգարյանի 16-րդ շրջանային հուշամրցաշարը սկսված է
Հունվարի 9-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում պաշտոնապես մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը, որը ևս մեկ կարևոր էջ է Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արժանապատիվ պահպանման գործում։
Միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքն ասեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և Ամերիկայի շախմատի ակադեմիայի նախագահ Արմեն Համբարձումյանը։
Մր... Ավելին
2026-01-09 Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշար. շրջանային
2026 թվականի հունվարի 9-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը՝ գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով։
Մրցաշարերը տեղի կունենան
Հայաստանի շախմատի ակադեմիայում(հասցե՝ Շևչենկո 34)
Լրացուցիչ մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Միջազգային գրոսմայստերի նորմայով ... Ավելին
2026-01-08 Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը սկսված է
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը։
Տարիներ շարունակ այս մրցաշարը միավորում է հարյուրավոր պատանիների և աղջիկների ՀՀ տարբեր մարզերից՝ հարգելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակը և պահպանելու նրա թողած արժեքներն ու շախմատային ավանդույթները։
Մենք հպարտ ենք տեղեկացնել, որ այս տարի ևս մրցաշարին մասնակցում են 630 պատանի մա... Ավելին
Բոլոր նորությունները