ՖՎ ԿԻՐԻԼ ԱԼԵԿՍԵԵՆԿՈՆ 2015Թ. ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
2015-01-16Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը՝ գրոսմայստերի նորմայով: ՖՎ Ալեկսեենկո Կիրիլը (Ռուսաստան), 9-ը հնարավորից վաստակելով 6.5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցրեց ՄԳ Հովիկ Հայրապետյանը (Հայաստան): Երրորդ և չորրորդ տեղերը 5.5 միավորով կիսեցին ՄՎ Չիգաև Մաքսիմը (Ռուսաստան) և ՄՎ Պետրոսյան Մանուելը (Հայաստան):
Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ.