Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշար

2018-04-03

Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարերը կանցկացվեն  2018թ. ապրիլի 13-23-ը:

Առաջնության կազմակերպիչը. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Առաջնության անցկացման նպատակը. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի նպատակն է որոշել 10-18 տարիքային խմբերի 2018թ. չեմպիոններին և մրցանակակիրներին: Նաև մրցաշարը հանդիսանում է ընտրական փուլ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցներին որոշելու համար:

Առաջնության անցկացման վայրը. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի քաղաք Երևանում, Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ Շևչենկո 34, հեռ.: 010-448476):




Developed by 5165m Studio