ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ
2016-03-25Շախմատի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա, շատ երկրների ուշադրության կենտրոնում է: Հայաստանյան փորձին ծանոթանալու շրջանակներում ս/թ. մարտի 23-ին Բելառուսական պատվիրակությունն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ պատվիրակության ներկայացուցիչները մտերմիկ զրույց ունեցան ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ, շրջեցին ակադեմիայի շենքում, մասնակցեցին ուսուցիչների վերապատրաստման սեմինարներին:
Պատվիրակության կազմը.
Ալեքսանդր Սերգեյի Դուբկովսկի Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ
Նիկոլայ Նիկոլայի Զարուբիցկի Բելառուսի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ
Սերգեյ Իվանի Արտյուխով շախմատի և շաշկու օլիմպիական պատրաստման հանրապետական կենտրոնի տնօրեն
Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ