Գրանցում

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2016

2015-12-25

2016թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան 6-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշար, որի շրջանակներում կընթանան շվեյցարական և շրջանային մրցաշարեր: 

Շվեյցարական մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Մրցաշարը կընթանա հետևյալ տարիքային խմբերով՝ Ա4 մրցաշար - մինչև 10տ., Ա3 մրցաշար - մինչև 12տ., Բ մրցաշար - մինչև 12 և 10տ. աղջիկներ, Ա2 մրցաշար - մինչև 14տ., Ա1 մրցաշար - մինչև 18տ.: 
Մրցաշարի կանոնադրությանը կարող եք ծանոթանալ` բեռնելով հետևյալ ֆայլը

Շրջանային մրցաշարի մասնակիցներն են՝ ՄԳ Ալեքսանդր Բորտնիկը Ուկրաինայից, ՄՎ Մաքսիմ Չիգաևը և ՄՎ Դավիթ Պառավյանը Ռուսաստանից, ՄՎ Ամին Տաբատաբայը Իրանից, ՄԳ Տիգրան Քոթանջյանը, ՄՎ Տիգրան Կ. Հարությունյանը, ՖՎ Դավիթ Շահինյանը, ՄԳ Գևորգ Հարությունյանը և ՖՎ Հայկ Մ. Մարտիրոսյանը Հայաստանից: 

 

 




Developed by LAB64 LLC