«Գորիս Օփեն»-ը պաշտոնապես սկսված է։
2025-11-13Նոյեմբերի 12-ին, Գորիսը դարձավ շախմատային կենտրոն՝ հյուրընկալելով տարբեր երկրներից ժամանած շախմատիստների։
Goris Hotel-ում, տոնական և ոգեշնչող մթնոլորտում, տեղի ունեցավ մրցաշարի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արթուր Խոջաբաղյանը։
Նրանք իրենց ողջույնի խոսքում կարևորեցին նմանատիպ մրցաշարերի դերը մարզական և կրթական զարգացման մեջ՝ ընդգծելով Գորիսի՝ որպես մշակութային և ինտելեկտուալ կենտրոնի նշանակությունը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և աջակիցներին՝ այս նախաձեռնությունը հնարավոր դարձնելու և Գորիսը շախմատի քարտեզի կարևոր կետերից մեկը դարձնելու համար։
Առաջիկա օրերին մեզ սպասում են հետաքրքիր պարտիաներ, նոր ծանոթություններ և հիշարժան պահեր։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին և թող սկսվի խաղը։


