Գրանցում

Կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

2022-05-17

Ս/թ. հունիսի 01-ին, ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մուտքավճար.
ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ - անվճար:
2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 000 ՀՀ դրամ
II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 500 ՀՀ դրամ

Հիմնական մրցանակներ.

  • 1-ին տեղ՝ 40 000 դրամ
  • 2-րդ տեղ՝ 25 000 դրամ
  • 3-րդ տեղ՝ 20 000 դրամ
  • 4-րդ տեղ՝ 10 000 դրամ
  • Մինչև 18 տարեկան աղջիկ մասնակից՝ 10 000 դրամ

Հատուկ մրցանակներ.

  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան աղջիկ մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան աղջիկ մասնակից

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

Գրանցման համար հետևել հղմանը՝ 

https://forms.gle/wtBPXeAMjZ3bdLeC6

Ցուցակագրումը մինչև մայիսի 31-ը, ժամը 18:00-ն:

Հեռախոսահամար՝ 010-448479, 099-448479։




Developed by LAB64 LLC