Գրանցում

III և II կարգի որակավորման մրցաշարեր

2022-01-22

Ս/թ. փետրվարի 01-ից 09-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է II և III կարգի որակավորման մրցաշարեր հետևյալ ժամանակացույցով.

II կարգի մրցաշար  

01 փետրվարի – 1 տուր 15:00 

02 փետրվարի – 2 տուր 15:00 

03 փետրվարի – 3 տուր 15:00 

04 փետրվարի – 4 տուր 15:00 

05 փետրվարի – 5 տուր 11:00 

05 փետրվարի – 6 տուր 15:00 

07 փետրվարի – 7 տուր 15:00 

08 փետրվարի – 8 տուր 15:00                                               

09 փետրվարի – 9 տուր 15:00


III կարգի մրցաշար

01 փետրվարի – 1 տուր 15:00 

02 փետրվարի – 2 տուր 15:00 

03 փետրվարի – 3 տուր 15:00 

04 փետրվարի – 4 տուր 15:00 

05 փետրվարի – 5 տուր 11:00 

07 փետրվարի – 6 տուր 15:00 

08 փետրվարի – 7 տուր 15:00                                               

09 փետրվարի – 8 տուր 15:00

 

Մուտքավճարը 2000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Գրանցման վերջնաժամկետն է հունվարի 30-ը, 18:00-ն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ II և III կարգի որակավորման մրցաշարերի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունվարի 30-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար։




Developed by LAB64 LLC