Հայաստանի Կորպորացիաների Շախմատի Գրան Պրի. IV Փուլ
2021-11-27Ս.թ. նոյեմբերի 27-ին ավարտվեց «ՀՀ կորպորացիաների շախմատի Գրան Պրի»-ի 4-րդ փուլը, որին մասնակցում էին Հայաստանի կորպորացիաների լավագույն 14 թիմերը:
Համառ պայքարից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորեցին՝
3-րդ տեղ – ՀՀ փաստաբանների պալատի 2-րդ թիմ
2-րդ տեղ – Հայաստանի էլեկտրական ցանցերի 1-ին թիմ
1-ին տեղ – «ՍոֆթԿոնստրակտ»-ի 1-ին թիմ
Շնորհավորում ենք հաղթող թիմերին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից թիմերին այդ օրը հիշարժան և հետաքրքիր դարձնելու համար:
Հիշեցնենք, որ մրցաշարը կազմված է 5 փուլերից, որոնց արդյունքում պարզ կդառնա Հայաստանի ուժեղագույն շախմատային ընկերությունը: