Գրանցում

I կարգի որակավորման մրցաշար

2019-11-21

Ս/թ. դեկտեմբերի 16-ից 25-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է I կարգի որակավորման մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

16 դեկտեմբերի – 1-ին տուր 15:30
17 դեկտեմբերի – 2-րդ տուր 15:30
18 դեկտեմբերի – 3- րդ տուր 15:30
19 դեկտեմբերի – 4- րդ տուր 15:30
20 դեկտեմբերի – 5- րդ տուր 15:30
21 դեկտեմբերի – 6- րդ տուր 11:00
23 դեկտեմբերի – 7- րդ տուր 15:30
24 դեկտեմբերի – 8- րդ տուր 15:30
25 դեկտեմբերի – 9- րդ տուր 15:30

Ցուցակագրումը մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 18:00:

Մուտքավճարը 2000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև դեկտեմբերի 13-ը : Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, կոնտակտային հեռախոսահամար, մարզչի անունը և ազգանունը:




Developed by LAB64 LLC