Գրանցում

4-րդ կարգի որակավորման մրցաշար

2019-09-10

Ս/թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

24 սեպտեմբերի – 1 տուր 15:30
25 սեպտեմբերի – 2 տուր 15:30
26 սեպտեմբերի – 3 տուր 15:30
27 սեպտեմբերի – 4 տուր 15:30
28 սեպտեմբերի – 5 տուր 11:00
30 սեպտեմբերի – 6 տուր 15:30
01 հոկտեմբերի – 7 տուր 15:30
02 հոկտեմբերի – 8 տուր 15:30

Ցուցակագրումը մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18:00:

Մուտքավճարը 2000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև սեպտեմբերի 20-ը: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները և կոնտակտային հեռախոսահամար:




Developed by LAB64 LLC