Գրանցում

Շախմատի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

2019-08-29

Ս/թ. օգոստոսի 27-29-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների հերթական փուլը։ Դասընթացը վարում էին մասնագետները՝ մեթոդիստներ ու հոգեբաններ։ Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն հանձնեցին՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։ Մասնագետները գնահատվեցին քսան բալանոց սանդղակով։ Արդյունքում, գործող և ապագա ուսուցիչները ստանալու են հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից:

               




Developed by LAB64 LLC