Գրանցում

Շախմատի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

2019-06-08

Ս/թ. հունիսի 6-8-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ Երևան քաղաքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների հերթական փուլը։ Դասընթացը բաղկացած էր երկու մասից, որը վարում էին մասնագետները՝ մեթոդիստներ ու հոգեբաններ։ Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն հանձնեցին՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։ Մասնագետները գնահատվեցին քսան բալանոց սանդղակով։ Արդյունքում, գործող և ապագա ուսուցիչները ստանալու են «Շախմատ» առարկան դասավանդելու հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից:

                                                                         




Developed by LAB64 LLC