Գրանցում

«Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» միջազգային գիտաժողով

2019-04-10

ՖԻԴԵ-ի Շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը (EDU), Հայաստանի շախմատի ակադեմիան և Հայաստանի “Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը կազմակերպում են  «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ-ում, Ծաղկաձորի “Multi Rest House”  հանգստյան տանը (http://mrh.am/ru/home/), 2019թ-ի մայիսի 6-ից (ժամանման օր) մինչև մայիսի 9-ը (մեկնելու օր)։

Գիտաժողովի նպատակն է շախմատի կրթական հիմնախնդիրներով զբաղվող միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել և վերհանել ոլորտի առկա խնդիրները, առաջադրել դրանց լուծման գիտականորեն հիմնավորված ուղիներ։ Գիտաժողովը նպատակ ունի հավաքագրել և տարածել տարբեր երկրներում կրթության մեջ շախմատի ներդրման և շախմատի ուսուցման գիտագործնական հաջողված և առաջավոր փորձը։ 

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Բոլոր մասնակիցները պարտավոր են online գրանցվել մասնակցության համար գիտաժողովի վեբ կայքում https://chessacademy.am/payment/conference-payments/։

Այստեղ դուք կարող եք մանրամասն տեղեկություններ գտնել գիտաժողովի և նրա ուղղությունների, անցկացման վայրի և  կեցության հնարավորությունների մասին, ինչպես նաև ծանոթանալ Ակադեմիական խորհրդի անդամների հետ: Ցուցումների բաժնում կարող եք գտնել ձեր  հոդվածներին ներկայացվող բոլոր պահանջները։ Բոլոր հոդված ներկայացնողները պետք է ներկայացնեն հոդվածը լրացված գրանցման ձևի հետ միասին։

Հոդվածները պետք է ուղարկվեն մինչև 2019 թ-ի  ապրիլի 15-ը: Հեղինակները կտեղեկացվեն գիտական խորհրդի որոշման մասին մինչև 2019 թ-ի ապրիլի 30-ը:

Բոլոր մասնակիցները, բացառությամբ հաստատված հոդվածների հեղինակների, պետք է վճարեն € 50 չափով մուտքի վճար, որը ներառում է փոխադրումներ հետևյալ ուղղություններով՝ Զվարթնոց օդանավակայան-Երևան-Ծաղկաձոր և հետադարձը, նաև սուրճի ընդմիջումները:

Գիտաժողովի կայքը՝ http://icce2019.chessacademy.am

Էլ. փոստ՝ icce2019@chessacademy.am

 




Developed by LAB64 LLC