Գրանցում

Հայաստանի շախմատի ակադեմիայի սաների փայլուն արդյունքները

2018-04-24

Վերջերս ավարտված Հայաստանի պատանիների 2018թ. առաջնության եզրափակիչ մրցաշարում Հայաստանի շախմատի ակադեմիայի սաները ցույց տվեցին փայլուն արդյունքներ:
Ակադեմիան ունեցավ՝
5 ոսկե մեդալակիր.  
-մինչև 10 տարեկան տղաներ՝ Ռուդոլֆ Փաշիկյան /Երևան/
-մինչև 12 տարեկան աղջիկներ՝ Սեդա Բադալյան /Երևան/
-մինչև 14 տարեկան տղաներ՝ Ռոբերտ Մուրադյան /Երևան/
-մինչև 14 տարեկան աղջիկներ՝ Ասյա Եդիգարյան /Փարպի/
-մինչև 16 տարեկան աղջիկներ՝ Մանե Հովհաննիսյան /Երևան/

2 արծաթե մեդալակիր.  
-մինչև 16 տարեկան տղաներ՝ Արմեն Բարսեղյան /Երևան/
-մինչև 18 տարեկան տղաներ՝ Տիգրան Սարգսյան /Երևան, 15 տարեկան/

2 բրոնզե մեդալակիր. 
-մինչև 12 տարեկան տղաներ՝ Ալեքս Սահակյան /Կապան/
-մինչև 16 տարեկան տղաներ՝ Արեգ Շմավոնյան /Երևան/

Թիմային հաշվարկում ցույց տված արդյունքներով Հայաստանի շախմատի ակադեմիան 1-ին տեղում է:

Վերոնշյալ մրցանակակիրները իրավունք նվաճեցին մասնակցելու օգոստոս ամսին Լատվիայում կայանալիք Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը, ինչպես նաև Իսպանիայում կայանալիք 8, 10, 12 տարեկանների և Հունասրանում կայանալիք 14, 16, 18 տարեկանների աշխարհի պատանեկան առաջնություններին:

Շնորհավորում ենք մեր մարզիչներին և սաներին գրանցած բարձր արդյունքների համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:

   

   

   

   




Developed by LAB64 LLC