Գրանցում

Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդն փուլ

2017-09-08

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, ս․թ․-ի հոկտեմբերի 3-16-ը քաղաք Ջերմուկում կանցկացնի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդն փուլը: Մրցաշարին կմասնակցեն շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից: Նրանք են՝ ՄՎ Շևչենկո Կիրիլը /Ուկրաինա/, ՄՎ Հակոբյան Արամ​ը /Հայաստան/, Լոբանով Սերգոյ​ը /Ռուսաստան/, ԿՖՎ Ասսաուբաևա Բիբիսարան /Ռուսաստան/, ՄՎ Սարգսյան Շանթը /Հայաստան/, ՖՎ Կաասեն Թոր Ֆրեդրիկ​ը /Նորվեգիա/ՄՎ Պուլտինյավիչիուս Պաուլիուսը /Լատվիա/Նեստերով Արսենին /Ռուսաստան/ՖՎ Պողոսյան Ստեֆանը /Ռուսաստան/, ՖՎ Շուբին Կիրիլը /Ռուսաստան/, ՖՎ Զարուբիտսկի Վյաչասլաու​​ն /Բելառուս/ և ՖՎ Կաչառավա Նիկոլոզ​ը /Վրաստան/։ Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը Ջերմուկի «Ջերմուկ Աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։ Խաղերի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի յուրաքանչյուր օր, ժամը 15:00-ին, վերջին` 9-րդ տուրը` ժամը 11:00-ին մրցաշարի պաշտոնական կայքէջում` http://tournaments.chessacademy.am։




Developed by LAB64 LLC