Գրանցում

Հայտարարություն - «Շախմատի ակադեմիայի գավաթ-2016» արագ շախմատի մրցաշար` եզրափակիչ փուլ

2017-01-17

Ս/թ. փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցաշարին կարող են մասնակցել II, I կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:

Մասնակիցների մուտքավճարը սահմանվում է.
II, I կարգ – 2150 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2500 ՀՀ դրամ 
2150-2250 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2000 ՀՀ դրամ
2250 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 1500 ՀՀ դրամ
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե:

Մրցանակային ֆոնդը կազմում է 200 000 ՀՀ դրամ.
1-ին տեղ 50 000 ՀՀ դրամ
2-րդ տեղ 35 000 ՀՀ դրամ
3-րդ տեղ 25 000 ՀՀ դրամ
4-րդ տեղ 20 000 ՀՀ դրամ
5-րդ տեղ 10 000 ՀՀ դրամ
6-րդ տեղ 10 000 ՀՀ դրամ

Հատուկ մրցանակներ.
լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան և բարձր) մասնակից՝ 10 000 ՀՀ դրամ
լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ 15 000 ՀՀ դրամ
լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ հատուկ մրցանակ
լավագույն արդյունք ցույց տված մինչև 2100 ազգային վարկանիշ ունեցող մասնակից՝ հատուկ մրցանակ
լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ հատուկ մրցանակ

Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը (հյուրանոց, օրապահիկ, ճանապարհածախս) հոգում է գործուղող կազմակերպությունը:

Ցուցակագրումը մինչև փետրվարի 10-ը, ժամը 18:00-ն:

 




Developed by LAB64 LLC