Ս/թ. դեկտեմբերի 16-24-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Ձմեռ 2016» միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

16 դեկտեմբերի – 1 տուր 15:30
17 դեկտեմբերի – 2 տուր 15:30
18 դեկտեմբերի – 3 տուր 15:30 
19 դեկտեմբերի – 4 տուր 15:30
20 դեկտեմբերի – 5 տուր 15:30
21 դեկտեմբերի – 6 տուր 15:30
22 դեկտեմբերի – 7 տուր 15:30
23 դեկտեմբերի – 8 տուր 15:30
24 դեկտեմբերի – 9 տուր 15:30


Մասնակցելու իրավունք ունեն I կարգ (տեղերը սահմանափակ են) և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: 
Ժամակարգը՝ 1 ժամ 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով:
Ցուցակագրումը՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ժամը 18:00-ն:
Մուտքավճարը՝ 3000 ՀՀ դրամ (ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար), 4000 ՀՀ դրամ (I կարգ ունեցող շախմատիստների համար):
Մրցաշարի 1-3-րդ տեղերի համար սահմանված են մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակ լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստուհու համար:




Developed by 5165m Studio