Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի փակման արարողություն

2018-07-12

Հուլիսի 11-ին ամփոփվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2018» պատանեկան XIII միջազգային բաց մրցաշարը: Փակման արարողությունը տեղի ունեցավ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում:

Արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ով իր խոսքում կարևորեց այն ջերմ և հյուրընկալ միջավայրը, որն ապահովել է Ջերմուկ քաղաքը ի դեմս մշտական աջակից Ստեփան Ավագյանի ընտանիքի, գլխավոր հովանավոր «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպության, «Արմենիա», «Արարատ», «Ջերմուկ Աշխարհ» և «Հայաթ» հյուրանոցների:

Փակման արարողության ընթացքում ներկայացվեց տասնօրյա լարված, էմոցիոնալ խաղերի և ակտիվ հանգստի մասին պատմող տեսանյութը: Այնուհետև, տեղի ունեցավ մրցաշարի ամենասպասված պահը՝ մրցանակաբաշխությունը. մրցաշարի ամենափոքր մասնակիցը, Վայոց Ձորի մարզը ներկայացնող լավագույն արդյունք ցույց տված մասնակիցը և արտերկրից ժամանած մասնակիցնեը հուշանվերներ ստացան  Ջերմուկի քաղաքապետարանի կողմից, իսկ հիմնական  մրցանակակիրները հատուկ մրցանակներ ստացան  Ավագյանների ընտանիքի և մրցաշարի կազմակերպիչ՝ Հայաստանի շախմատի ակդեմիայի կողմից:
Անակնկալ մրցանակ ստացավ նաև այն մարզիչը, ում սաները հուշամրցաշարի ընթացքում զբաղեցրին մրցանակային տեղեր:

Ստորև ներկայացված է մրաշարի մրցանակային աղյուսակը՝ ըստ տարիքային խմբերի

Մինչև 18 տարեկաններ
1-ին տեղ՝ Դավթյան Արսեն
2-րդ տեղ՝ Մկրտչյան Մարիամ 
3-րդ տեղ՝ Մանուկյան Ալեքս
4-րդ տեղ՝ Սարգսյան Սարգիս Վ.
5-րդ տեղ՝ Մնացականյան Արսեն
6-րդ տեղ՝ Հակոբյան Հակոբ Վ. 
7-րդ տեղ՝ Թումանյան Սիմոն
8-րդ տեղ՝ Ղազարյան Րաֆֆի

Մինչև 12 տարեկաններ․
1-ին տեղ՝   Ռոստոմյան Միքայել
2-րդ տեղ՝  Գալաջյան Արմեն
3-րդ տեղ՝  Ղուկասյան Երվանդ
4-րդ տեղ՝ Թովմասյան Կարեն
5-րդ տեղ՝ Չատինյան Գագիկ

Մինչև10 տարեկաններ ․
1-ին տեղ՝ Ալեքսանյան Դավիթ  
2-րդ տեղ՝  Շահինյան Վլադիմիր
3-րդ տեղ՝  Աթոյան Ալբերտո
4-րդ տեղ՝ Զւռնացհըան Միհրան
5-րդ տեղ՝ Գրիգորյան Միհրան

Մինչև 8 տարեկաններ ․
1-ին տեղ՝ Ղազարյան Նարեկ
2-րդ տեղ՝ Պանկրատով Վլադիմիր 
3-րդ տեղ՝  Սողոմոնյան Տիգրան
4-րդ տեղ՝ Խաչատրյան Դավիթ
5-րդ տեղ՝ Սիմոնյան Արտաշես

Հատուկ մրցանակներ.

Մինչև 18 տարեկան աղջիկ՝ Ադամյան Մանե
Մինչև 16 տարեկան աղջիկ՝ Բադալյան Սեդա
Մինչև 14 տարեկան աղջիկ՝ Գասպարյան Միլենա
Մինչև 12 տարեկան աղջիկ՝ Հարությունյան Մելինե
Մինչև 10 տարեկան աղջիկ՝ Մխիթարյան Էմմա
Մինչև 8 տարեկան ազջիկ՝ Քոչարյան Սոնա

ՄԻնչև 14 տարեկան տղաներ
1-ին տեղ՝ Խաչատրյան Վերոնիկա
2-րդ տեղ՝ Մանուչարյան Գագիկ
3-րդ տեղ՝ Գրիգորյան Արամ




Developed by 5165m Studio