Հայաստանի կանանց ազգային հավաքականն ունի նոր անդամ

2018-04-25

Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Աննա Սարգսյանը (17 տարեկան, 2323 միջազգային վարկանիշ) Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականում՝ հաշվի առնելով վերջերս գրանցած գոհացուցիչ արդյունքները: 
Նա Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում լրացրեց կանանց միջազգային վարպետի 1-ին նորման, այնուհետև Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում՝ 2-րդ նորման:

Շնորհավորում ենք Աննա Սարգսյանին հավաքականի կազմում ընդգրկվելու կապակցությամբ՝ մաղթելով շախմատային և անձնական նորանոր հաջողություններ:




Developed by 5165m Studio