Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն սաների իրավունքներն ու արտոնությունները

2018-05-17
  • Ակադեմիայում գործում են 4 հոգուց բաղկացած խմբեր լավագույն սաների համար, որտեղ յուրաքանչյուր երեխային ցուցաբերվում է անհատական մոտեցում:
  • Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ փուլում 1-3 տեղերը գրաված ակադեմիայի սաներն ակադեմիայի կողմից կազմակերպված մրցաշարերին կարող են մասնակցել անվճար հիմունքներով, իսկ Հայաստանի եզրափակիչ փուլ անցած սաների մասնակցության մուտքավճարը զեղչվում է 50%-ով։
  • Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ փուլում 1-3 տեղերը զբաղեցրած ակադեմիայի սաների համար ակադեմիայի կողմից կազմակերպված հավաքների մասնակցությունը անվճար է:
  • Առանձնահատուկ ուշադրության են արժանանում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցության իրավունք ստացած ակադեմիայի սաները։
  • Յուրաքանչյուր ամիս կազմակերպվում է 1 դաս-սեմինար Հայաստանի լավագույն գրոսմայստերների կողմից:
  • Ակադեմիայի մասնաճյուղերի լավագույն սաների համար անցկացվում են դասընթացներ ակադեմիայում և հեռավար ուսուցմամբ։



Developed by 5165m Studio