ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլ

2018-04-18

Ս․թ․ մայիսի 4-8-ը ք․ Գորիսում կմեկնարկի ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլի կազմակերպումն ու անցկացումն իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան, Գորիսի համայնքապետարանը, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցելու և հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք են ստացել ք. Երևանը, ՀՀ բոլոր մարզերը, Արցախի Հանրապետությունը և Ջավախքը ներկայացնող 18 դպրոցների ուժեղագույն թիմեր։ Դրանք են՝

  1. Աչաջրի Հ․Թամրազյանի անվ․ միջնակարգ դպրոց
  2. Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց
  3. Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց
  4. Գավառի թիվ 1 հիմնական դպրոց
  5. Գյումրու «Ֆոտոն» վարժարան
  6. Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց
  7. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց
  8. Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոց
  9. Երևանի թիվ 135 հիմնական դպրոց
  10. Երևանի թիվ 19 հիմնական դպրոց
  11. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
  12. Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց
  13. Նինոծմինդայի թիվ 1 միջնակարգ դպրոց
  14. Ստեփանակերտի թիվ հիմնական 9 դպրոց
  15. Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոց
  16. Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց
  17. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց 
  18. Փարպիի Ղ․ Փարպեցու անվ․ միջնակարգ դպրոց 

Մրցաշարը կանցկացվի հետևյալ ժամանակացույցով՝ շրջանային մրցակարգով․

Մայիսի 4-ին՝ ժամը 10։00 – մեկնում Գորիս
Մայիսի 4-ին՝ ժամը 19։00 – բացման արարողություն
Մայիսի 5-ին՝ ժամը 9։00 – էքսկուրսիա Տաթևի վանք
Մայիսի 5-ին՝ ժամը 15։00 – 1-4 տուրեր
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30 – 5-11 տուրեր
Մայիսի 6-ին՝ ժամը 16։30 – էքսկուրսիա Խնձորեսկի ճոճվող կամուրջ 
Մայիսի 7-ին՝ ժամը 10։30 – 12-17 տուրեր
Մայիսի 7-ին՝ ժամը 18։00 – փակման արարողություն
Մայիսի 8-ին՝ ժամը 10։00 – մեկնում Երևան




Developed by 5165m Studio