Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2018» պատանեկան XIII միջազգային բաց մրցաշար

2018-04-09

Շախմատային քաղաք դարձած Ջերմուկ հանգստավայրը հուլիսի 1-11-ը հրավիրում է բոլորիդ մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպվող Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2018» պատանեկան XIII միջազգային բաց մրցաշարին:

Մրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով (մինչև 8, 10, 12 և 18 տարեկան պատանիներ և աղջիկներ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով (ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն): Միջազգային հաշվարկի ուղարկվելու է միայն մինչև 18 տարեկանների մրցաշարը: Խաղարկվելու է ՖԻԴԵ-ի ժամակարգը՝ 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլին՝ 30 վայրկյան հավելումով):

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 700 000 ՀՀ դրամ:

Մրցաշարի պաշտոնական կայքէջ. http://jermuk.chessacademy.am/?lang=am

Հարցերի դեպքում կարող եք դիմել.

Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Հեռ.՝ +374 10 44 84 76 (79)
Էլ. հասցե՝ chessacademyarm@gmail.com
 




Developed by 5165m Studio