Գրանցում

Հավաք Արզնիում

2018-04-04

Արզնիում շարունակվում է Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված ուսումնամարզական հավաքը:

Հավաքին մասնակցում են 17 պատանի շախմատիստ-շախմատիստուհիներ: Փորձառու մարզիչներ՝ ՄԳ Չիբուխչյան Արթուրը, ՄՎ Խաչատրյան Վահագնը, ՄՎ Համբարձումյան Յուրին և ՄՎ Վարդանյան Հայկը կիսվում են իրենց փորձառությամբ՝ ամրապնդելով պատանի մասնակիցների շախմատային գիտելիքները: 

          

Շախմատի բովանդակալից պարապմունքներից բացի, պատանի շախմատիստները ակտիվորեն մասնակցում են տարբեր սպորտային և ժամանցային խաղերի:

          

Իսկ այսօր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց մասնակիցների հետ:

          

Մասնակիցներին մաղթում ենք հաջողություն հավաքին հաջորդող Հայաստանի պատանիների և աղջիկների 2018թ. առաջնության եզրափակիչ մրցաշարում:




Developed by LAB64 LLC