Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշար

2018-01-18

Հունվարի 17-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ մրցաշարի փակման արարողությունը։ 

Շվեյցարական մրցաշար

Հուշամրցաշարին մասնակցում էին շուրջ 750 պատանի շախմատիստներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից և Թուրքմենստանից՝ տարբեր տարիաքային խմբերով:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 2 000 000 ՀՀ դրամ: Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով: 

Մրցանակային տեղեր զբաղեցրեցին.

Ա1 մրցաշար - մինչև 18 տարեկաններ
1-ին տեղ՝ Մելքոնյան Արշակ /7.5 միավոր/
2-րդ տեղ՝ Հարությունյան Էրիկ /6.5 միավոր/
3-րդ տեղ՝ Հակոբյան Էդուարդ /6.5 միավոր/

Ա2 մրցաշար - մինչև 14 տարեկաններ
1-ին տեղ՝ Սահակյան Արման /7 միավոր/
2-րդ տեղ՝ Մելիքյան Գնել /7 միավոր/
3-րդ տեղ՝ Օհանյան Էմին /7 միավոր/

Ա3 մրցաշար - մինչև 12տ. պատանիներ
1-ին տեղ՝ Սահակյան Ալեքս /8.5 միավոր/
2-րդ տեղ՝ Գրիգորյան Սուրեն /8 միավոր/
3-րդ տեղ՝ Բադասյան Արեգ /7.5 միավոր/

Ա4 մրցաշար - մինչև 10տ. պատանիներ 
1-ին տեղ՝ Ագասարով Բենիկ /8.5 միավոր/
2-րդ տեղ՝ Հովյան Նիկոլայ /8 միավոր/
3-րդ տեղ՝ Փաշիկյան Ռուդոլֆ /8 միավոր/

Բ մրցաշար - մինչև 12տ. աղջիկներ 
1-ին տեղ՝ Խալաֆյան Նարե /8.5 միավոր/
2-րդ տեղ՝ Բադալյան Սեդա /7.5 միավոր/
3-րդ տեղ՝ Ստեփանյան Ալվարդ /7 միավոր/

Հատուկ մրցանակներ՝
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում՝ Խաչատրյան Վերոնիկա /6 միավոր/
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում՝ Հակոբյան Աստղիկ /5.5 միավոր/
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում՝ Եդիգարյան Ասյա /5.5 միավոր/
Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում՝ Մխիթարյան Էմմա /6 միավոր/
Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում՝ Գևորգյան Անահիտ /5 միավոր/
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում՝ Ղազարյան Նարեկ Էդգ. /7 միավոր/

Մրցաշարերի ամբողջական արդյունքները և կարգ լրացրած մասնակիցների անվանացանկը դիտեք մրցաշարի պաշտոնական կայքէջում:
Մրցաշարի ամբողջական ֆոտոշարքը դիտեք մեր facebook-յան էջում կամ մրցաշարի պաշտոնական կայքի ֆոտոբաժնում:

Շրջանային մրցաշար

Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն և Ռուսաստանի ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող հռչակվեց Մաղսուդլուն, իսկ Սիչովին բաժին հասավ արծաթե պարգևը: Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը և Լեհասատանի ներկայացուցիչ Լուկաշ Յարմուլան 6-ական միավորով բաժանեցին 3-4-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ բրոնզե պարգևին արժանացավ Արամ Հակոբյանը: Նման բարձր արդյունքի շնորհիվ Հակոբյանը լրացրեց գրոսմայստերի նորմա և 18 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը. այն այժմ կազմում է 2497: Նշենք նաև, որ այստեղ լրացված նորման 2-րդն է Արամի համար և ևս մեկը լրացնելու պարագայում նրան կշնորհվի գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում գրոսմայստերի նորմա լրացրեցին նաև Կլեմենտի Սիչովը և Լուկաշ Յարմուլան:

Մրցաշարի պաշտոնական կայքէջ:




Developed by 5165m Studio