«Շախմատի ակադեմիայի գավաթ-2017» արագ շախմատի մրցաշար - եզրափակիչ

2017-12-17

Ս/թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2017» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե:

Մրցանակային ֆոնդը կազմում է 200 000 ՀՀ դրամ.


1-ին տեղ 50 000 ՀՀ դրամ

2-րդ տեղ 35 000 ՀՀ դրամ

3-րդ տեղ 25 000 ՀՀ դրամ

4-րդ տեղ 20 000 ՀՀ դրամ

5-րդ տեղ 10 000 ՀՀ դրամ

6-րդ տեղ 10 000 ՀՀ դրամ


Հատուկ մրցանակներ.

- լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան և բարձր) մասնակից՝ 10 000 ՀՀ դրամ

- լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ 15 000 ՀՀ դրամ

- լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ հատուկ մրցանակ

- լավագույն արդյունք ցույց տված մինչև 2100 ազգային վարկանիշ ունեցող մասնակից՝ հատուկ մրցանակ

- լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ հատուկ մրցանակ


Ցուցակագրումը մինչև դեկտեմբերի 26-ը, ժամը 18:00-ն:




Developed by 5165m Studio