Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշար

2017-05-18

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը այս տարի կկայանա հուլիսի 1-11-ը, տարբեր տարիքային խմբերով (մինչև 10, 12 և 18 տարեկան պատանիներ և աղջիկներ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: 
Մրցաշարը կանցկացվի ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Միջազգային հաշվարկի ուղարկվելու է միայն մինչև 18 տարեկանների մրցաշարը: Խաղարկվելու է ՖԻԴԵ-ի ժամակարգը՝ 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլին՝ 30 վայրկյան հավելումով):

Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն.

  • մինչև 12 տարեկաններում առնվազն IV կարգ ունեցողները
  • մինչև 18 տարեկաններում առնվազն I կարգ ունեցողները

Մրցաշարի կազմակերպիչն է Հայսատանի շախմատի ակադեմիան:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 600 000 ՀՀ դրամ:

Ավելին կարող եք գտնել մրցաշարի պաշտոնական կայքէջում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել.

Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Հեռ.՝ +374 10 44 84 79
Էլ. հասցե՝ chessacademyarm@gmail.com

 




Developed by 5165m Studio