Գրանցում

«Շախմատի ակադեմիայի գավաթ 2017» արագ շախմատի մրցաշար - II փուլ

2017-05-13

Ս/թ. մայիսի 20-ին, ժամը 13:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2017» արագ շախմատի մրցաշարի II փուլը:
Մրցաշարին կարող են մասնակցել II, I կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 ՀՀ դրամ.
1-ին տեղ 30 000 ՀՀ դրամ
2-րդ տեղ 20 000 ՀՀ դրամ
3-րդ տեղ 15 000 ՀՀ դրամ
4-րդ տեղ 10 000 ՀՀ դրամ
5-րդ տեղ 5 000 ՀՀ դրամ
6-րդ տեղ 5 000 ՀՀ դրամ

Հատուկ մրցանակներ.
- լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ 5 000 ՀՀ դրամ
- լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ 5 000 ՀՀ դրամ
- լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ 5 000 ՀՀ դրամ


Ցուցակագրումը մինչև մայիսի 19-ը, ժամը 18:00-ն:

 

Վերջնական արդյունքներ:




Developed by LAB64 LLC