Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշար

2017-04-07

Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարերը կանցկացվեն  2017 թ. ապրիլի 13-23-ը:

Առաջնության կազմակերպիչը. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Առաջնության անցկացման նպատակը. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի նպատակն է 10-18 տարիքային խմբերի 2017թ. չեմպիոններին և մրցանակակիրներին որոշելը: Նաև մրցաշարը հանդիսանում է ընտրական փուլ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցներին որոշելու համար:

Առաջնության անցկացման վայրը. Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի քաղաք Երևանում, Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ Շևչենկո 34, հեռ.: 010-448479):

Առաջնությունը անցկացվում է հետևյալ տարիքային խմբերով.

  • մինչև 10 տարեկան (2007 թ. և փոքր) պատանիներ և աղջիկներ
  • մինչև 12 տարեկան (2005-2006 թթ.) պատանիներ և աղջիկներ
  • մինչև 14 տարեկան (2003-2004 թթ.) պատանիներ և աղջիկներ
  • մինչև 16 տարեկան (2001-2002 թթ.) պատանիներ և աղջիկներ
  • մինչև 18 տարեկան (1999-2000 թթ.) պատանիներ և աղջիկներ

 

 

 




Developed by 5165m Studio