Գրանցում

«Շախմատի ակադեմիայի գավաթ 2017» արագ շախմատի մրցաշար - I փուլ

2017-03-06

Ս/թ. մարտի 18-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2017» արագ շախմատի մրցաշարի I փուլը:

Մրցաշարին կարող են մասնակցել II, I կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 ՀՀ դրամ.
1-ին տեղ 40 000 ՀՀ դրամ
2-րդ տեղ 25 000 ՀՀ դրամ
3-րդ տեղ 20 000 ՀՀ դրամ

Հատուկ մրցանակներ.
- լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ 5 000 ՀՀ դրամ
- լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ 5 000 ՀՀ դրամ
- լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ 5 000 ՀՀ դրամ

Ցուցակագրումը մինչև մարտի 17-ը, ժամը 18:00-ն:

 

Վերջնական արդյունքներ:




Developed by LAB64 LLC