Գրանցում

«Շախմատի ակադեմիայի գավաթ-2016» արագ շախմատի մրցաշար - եզրափակիչ

2017-02-12

Տեղի ունեցավ «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը: 
Մրցաշարին մասնակցում էին հարյուրից ավել մասնակիցներ Երևանից և ՀՀ մարզերից, այդ թվում՝ շուրջ 20 կոչումով շախմատիստներ՝ գրոսմայստերներ, միջազգային և ֆիդեի վարպետներ:
Մրցաշարը անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե:
Մրցանակային ֆոնդը կազմում էր 200 000 ՀՀ դրամ:
Ինչպես 2015 թվականին, այս անգամ ևս «Ակադեմիայի Գավաթ 2016»-ի գավաթակիր դարձավ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

Մրցաշարի եզրափակիչ փուլի հիմնական մրցանակներին արժանացան.

1-ին տեղ` ՄՎ Մանուել Պետրոսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Սամվել Տեր-Սահակյան 
3-րդ տեղ՝ ՄԳ Զավեն Անդրիասյան 
4-րդ տեղ՝ ՎԹ Շանթ Սարգսյան 
5-րդ տեղ՝ ՄՎ Դավիթ Քալաշյան 
6-րդ տեղ՝ ՄՎ Հայկ Մարտիրոսյան

Հատուկ մրցանակներ.

լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան և բարձր) մասնակից՝ Գևորգ Թադևոսյան
լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Սիրանուշ Ղուկասյան
լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Տիգրան Ամիրյան
լավագույն արդյունք ցույց տված մինչև 2100 ազգային վարկանիշ ունեցող մասնակից՝ Գալուստ Թադևոսյան
լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Արսեն Դավթյան

Վերջնական արդյունքները կարող եք գտնել այստեղ:

Մրցաշարի ամբողջական ֆոտոշարքը դիտեք այստեղ:




Developed by LAB64 LLC