Գրանցում

ԶԼՄ-ների միջև կայացավ շախմատային երկրորդ առաջնությունը

2016-10-29

Այսօր /29.10.16թ/, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ ԶԼՄ-ների միջև կայանալիք շախմատային 2-րդ առաջնությունը, որը կազմակերպել էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մրցաշարը կայացավ «Վիվառո» ընկերության, Հայաստանի Շախմատի Ակադեմիայի և Մեգա Սպորտ խանութների ցանցի հովանու ներքո:

Մցաշարն անցկացվեց 7 խաղափուլով, արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա գտնվեցին և մրցանակները հանձնեցին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը և «Վիվառո» ընկերության ներկայացուցիչը:

Մրցաշարի ամբողջական ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:




Developed by LAB64 LLC