Գրանցում

«Պատանի աստղեր-2016» արագ շախմատի մրցաշար

2016-10-17

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ «Պատանի աստղեր - 2016» արագ շախմատի մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում էին շուրջ 20 պատանի շախմատիստներ և շախմատիստւհիներ՝ Երևանից և ՀՀ մարզերից:
Մրցաշարի ընթացքում մեծ ուշադրության արժանացավ ամենափոքր մասնակից Նիկոլայ Հովյանի և Հայաստանի շախմատի ակադեմիա այցելած 14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովի պատվիրակության անդամներից մեկի արագ շախմատի պարտիան:


Մրցաշարում մրցանակային  տեղեր գրավեցին.


I - Սարգսյան Սարգիս
II - Ղազարյան Րաֆֆի
III - Մուրադյան Ռոբերտ


Մինչև 10 տարեկաների մեջ բարձր արդյունք ցուցաբերեց Փիլիպոսյան Ռոբերտը, իսկ աղջիկների պայքարում լավագույն արդյունք գրանցեց Քոչինյան Հասմիկը :

Մրցաշարի ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

 

    




Developed by LAB64 LLC