Գրանցում

14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովի պատվիրակության այցը Հայաստանի շախմատի ակադեմիա

2016-10-18

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր, նախագահ Երվանդ Զորյանի գլխավորած, արտադրության, գիտահետազոտական և կրթության ոլորտիը ներկայացնող արտասահմանյան 80 հոգանոց պատվիրակությանը: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ շրջեցին ակադեմիայում և ծանոթացան վերջինիս լայնածավալ գործունեությանը` ողջունելով և քաջալերելով ակադեմիայի ձեռքբերումները և նոր նախաձեռնությունները: Այցի շրջանակներում արագ շախմատի պարտիա խաղարկվեց այդ պահին ակադեմիայում ընթացող «Պատանի աստղեր - 2016» արագ շախմատի մրցաշարի ամենափոքր մասնակցի` Հովյան Նիկոլայի, և պատվիրակության ամենախիզախ ներկայացուցչի միջև: Վերջինս կարճ ժամանակ անց ստիպված եղավ ընդունել իր պարտությունը:

              




Developed by LAB64 LLC