Գրանցում

ԶԼՄ-ների միջև կայանալիք շախմատային 2-րդ առաջնություն

2016-10-10

Ս/թ. հոկտեմբերի 29-ին ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (hասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ, Հեռ.՝ +374 10 44 84 79) տեղի կունենա ԶԼՄ-ների միջև կայանալիք շախմատային 2-րդ առաջնությանը:

Մրցաշարի հովանավորներն են` «Վիվառո» (գլխավոր հովանավոր) ընկերությունը, Հայաստանի Շախմատի Ակադեմիան և Մեգա Սպորտ խանութը, կազմակերպիչն է` Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մցաշարը կանցկացվի 7 խաղափուլով, արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակները կհանձնեն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը, «Վիվառո» ընկերության և «Մեգա Սպորտ» խանութի ներկայացուցիչները:

 Այս մրցաշարին մասնակցելու համար ուղարկեք ձեր հայտը tigranhov@list.ru էլեկտրոնային հասցեով:

Հայտերը ընդունվում են հոկտեմբերի 10-24 ներառյալ մինչև ժամը 18.00:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 181878, +374 10 550619 հեռախոսահամարներով՝ մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար, ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանին: 




Developed by LAB64 LLC